Այսօր՝ ապրիլի 3-ին, տեղի է ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը։
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին և արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում: