Հասարակություն 

«Իսկ Ռոբերտ Քոչարյանը երևի շարունակում է ծիծաղել բոլորիս վրա»

Ուրեմն ողջ քաղաքական, հասարակական, լրատվական դաշտով, ազգուտակով առավոտից երեկո քնում արթանանում ենք Քոչարյանի գործով։

Որքա՞ն ժամանակ կտևի դատավարական գործընթացը, մեկ, երկու, երեք, չորս թե ավելի տարի․․․

Կորցրել ենք մեր պետականությունը ամրացնելու շատ մեծ ժամանակ։ Այսօր վերագտել ենք այդ ժամանակը և փոխարեն մեր բոլոր ջանքերը, մտքերը, գործերը, ժամանակը, խոսքերը օգտագործենք մեր պետության առողջացման, տնտեսության զարգացման և սերունդներին բարեկեցիկ ապագա ապահովելու ուղղությամբ, մենք գիշեր-ցերեկ պտտում ենք Քոչարյանին, փիառ ենք անում Քոչարյանին, հայհոյում ու պաշտպանում ենք Քոչարյանին։ Իսկ Քոչարյանը երևի շարունակում է ծիծաղել բոլորիս վրա, որովհետև նա զրկվել է իշխանությունից, բայց ոչ՝ մեր ժամանակը կրկին մեզնից խլելու հնարավորությունից։ Եվ նա դա անում է, որովհետև նրան օգնում են բոլորը։

Քոչարյանը մեր կյանքի նպատակը չի։

Ուշքի եկեք։

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից