Քաղաքականություն 

Չալոյի լակոտներին չի հաջողվի հասնել իրենց նպատակին. Գուրգեն Եղիազարյան

Արցախն ու Բակո Սահակյանն այսօր մեր առաջին թեման են: Ցավոք մեր առաջին թեման է դարձել նաև Պարգև սրբազանը: Ես ասեմ, որ վերջինիս հետ ունեմ հարազատական կապ, նա ինձ եղբայր է գալիս, բայց դա որևէ նշանակություն չունի: Ես էլի հարազատներ ունեմ, որոնց հետ չեմ խոսում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը:

Եղիազարյանի խոսքերով, Պարգև սրբազանն առանձնահատուկ երևույթ է, առանձնահատուկ սրբազան. «Ես նրան տեսել եմ Արցախում ինքնաձիգով, խաչը վրան, կանգնած դիրքերում: Ես երբ հիշում եմ նրան, հիշում եմ այդպես: Նա ոչ մի վայրկյան հետ չի դարձել այդ ճանապարհից, մինչև վերջ եղել է իր հայրենիքի հոգևորն ու զինվորը: Այ նա է Պարգև սրբազանը»:

ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը նշել է, որ այսօր լուրեր են տարածում, թե Պարգև սրբազանը սիրուհիներ ունի, եսիմ ինչեր ունի. «Սա տխմարության վերջին աստիճանն է, հատկապես մեր օրերի տխմարների, չալոյի լակոտների համար: Ցավոք այսօր սրբազանը ծանր հիվանդ է, սրտի խնդիր ունի: Ոչ մի բան հաշվի չառնելով՝ այնպիսի ստորությունների են գնում, որպեսզի հերոս հոգևորականի կերպարը, որը կերտվել է տարների ընթացքում, աղճատեն: Հիշեք, նրան ամիսներ առաջ հարձակման թիրախ դարձրեցին սորոսական լկտիները, ոչ մի բան չի ստացվելու: Հայ առաքելական եկեղեցին կմնա իր դիրքերում, ոչ մի չալոյի լակոտի չի հաջողվի հասնել իր նպատակին»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից