Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկա փողոցի բնակիչները աղբամաններով ու քարերով փակել էին փողոցն ու պահանջում էին Գլինկա փողոցում կառուցել արհեստական անհարթություն ու տեղադրել արագաչափ: Բնակիչներից մեկի խոսքով՝ մեքենաներն այս փողոցով սլանում են բարձր արագությամբ. արդեն իսկ մի քանի անգամ վրաերթ են արել բնակիչներից մի քանիսին, լինում են նաև մեծ թվով վթարներ: Վերջին դեպքը երեկ էր: Այս մասին հայտնում էTert.am-ը:
«Աղբամանը դիմացի մայթին է, չենք կարողանում, վախենում ենք անցնել, թափել աղբը: Քանի անգամ ես ինքս վրաերթի ենթարկվելուց եմ խուսափել: Ինչքա՞ն կարելի է, ես ի վիճակի չեմ վազելով անցնել փողոցը: Ամեն վայրկյան մեքենաները մեզ կարող են վրաերթի ենթարկել: Կարելի է, չէ՞, մեր մասին հոգալ: Մենք ուզում ենք, որ արհեստական անհարթության միջոցով դանդաղեցնեն երթևեկությունը և արագաչափ տեղադրեն, քանի որ այս փողոցում ոչ ոք սահմանված արագությունը չի պահպանում»,-ասել է բնակիչներից մեկը:
Ավելին՝ Tert.am