Հասարակություն 

Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը և Գեղամ Նազարյանը հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ

«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ՝ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան բանակցային գործընթացի ներկա վիճակին, կազմկոմիտեի ներկայացուցիչները Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանին, տեղեկացրին սույն թվականի մայիսի 7-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի անցկացման ու նրա նպատակների մասին եւ փոխանցեցին այդ ֆորումի կողմից ընդունված հռչակագրի ռուսերեն թարգմանությունը:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից