Եթե ինչ-որ մեկը, անկախ ով լինելուց, կատարել է չարաշահում, անպայման պատասխան է տալու: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Ինչ վերաբերում է սևազգեստ մարդկանց հարցին, ԱԱԾ տնօրենը նշել է, թե ինքը չի ասել, որ իրենց հայտնի են սևազգեստները. «Ես նշել եմ, որ բոլորը շատ լավ պատկերացնում են, թե ում մասին է խոսքը: Հարցը թողնում եմ յուրաքանյուրի հայեցողությանը: Թող ամեն մարդ ինքը որոշի, թե ովքեր են սևազգեստները, իսկ ՀՀ ոստիկանությունը մշտապես կատարում է իր գործառույթները, ինչը ԶԼՄ-ներով լուսաբանվում է»: