Քաղաքական 

ՆԱՏՕ-ն ավիաբազա կտեղակայի Ռուսաստանի սահմանին

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը լրջորեն անհանգստացած է Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի գործողություններով եւ քննարկում է էստոնական Էմարի քաղաքի մոտ գտնվող ավիաբազայում Դաշինքի օդանավեր տեղակայելու հնարավորությունը: Նշենք, որ Էմարին ռուսական Պսկովից 295 կմ հեռավորության վրա է գտնվում:

 

«Ներկայումս երկրորդ բազան ունենալու անհրաժեշտությունը հաստատել է նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական կեսը: Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ մի քանի դաշնակիցներ լրացուցիչ օդանավեր են առաջարկել, որը թույլ կտա երկրորդ բազան բացել»,-ասել է ՆԱՏՕ-ում Էստոնիայի դեսպան Լաուրի Լեպիկան, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրների օդանավերը պաշտպանում են Էստոնիայի, Լիտվայի եւ Լատվիայի օդային տարածքները, քանի որ վերջիններս չունեն այդ նպատակների համար համապատասխան ավիատեխնիկա: Հիմա ՆԱՏՕ-ի օդանավերը տեղակայված են լիտվական Զոկնայ օդանավակայանում, սակայն «շատ շուտով» կգործի նաեւ Էմարիի մոտ գտնվող օդանավակայանը:

 

ՆԱՏՕ-ն ավիատեխնիկան կայանելու խնդրին սրությամբ բախվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո: Հիշեցնենք, ավելի վաղ ԱՄՆ-ն օդային տարածքում հերթապահության էր ուղարկել 10 կործանիչ: Նման ցանկություն էին հայտնել նաեւ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի իշխանությունները: Մինչեւ Ուկրաինայում հայտնի իրադարձությունների սկիզբը, հերթապահություն իրականացնում էին չորս կործանիչներ: 

 

Էստոնիայի պաշտպանության նախարարը դրական է վերաբերվել երկրում  ՆԱՏՕ-ի ավիացիոն խմբավորման տեղակայման գաղափարին: Տեղի ERR կայքը հայտնում է, որ  նաեւ առաջարկվել է պետության տարածքում տեղակայել ՀՀՊ  համալիրներ:

Նույն շարքից