Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Տնտեսական աճը կպնի գլխիդ, մարդկանց սառնարանում մուկն իրեն կախել է. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին / տեսանյութ/

analitik.am

Տարածաշրջանը գտնվում է լրջագույն կաթսայի մեջ։ Հարավում սպասում ենք պատերազմ, հյուսիսում կիսապատերազմական վիճակ է: Իհարկե այնտեղ ակտիվագույնս աշխատում է ադրբեջանական ու թուրքական հետախուզությունը, արդեն մեր վարորդներին օրերով պահում են այնտեղ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ բարդանալու է, երբ ծիրանի արտահանումը սկսվի. «Ինչ անեն գոյւղացիները: Մի հատ հուշիր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին): Հերիք չէ՞ այս խեղճուկրակ ժողովրդին խաբես: Հիմա էլ 7,1 տոկոս տնտեսական աճ ես տվել: Էտ տնտեսական աճը կպնի գլխիդ: Գնա միջին երևանցու, գյուղացու սառնարանը բաց արա, կտեսնես մուկն իրեն մեջը կախել է, սոված է մնացել: Ո՞ւմ ես խաբում»:

Եղիազարյանը խոսեց նաև ՀԴՄ-ների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին. «Յա, բա արդյունքն ինչի չես ասում դրա: Հերիք չէ՞ ժող ջանին խաբես: Այսինքն ժող ջանն արդեն չի հավատում քեզ: Գնացիր քայլերթ արեցիր, սակայն Աբովյանում հաղթեց այն պայծառ տղան, դու էլ ստիպված հայտարարեցիր, թե հաղթեց ժողովրդավարությունը: Իսկ Կապանում ժողովրդավարությունը ո՞նց հաղթեց:

Ինչո՞ւ հացադուլի 44-րդ օրը մահացավ Մհեր Եղիազարյանը: Նրա մասին սորոսակերպներից մեկն անդրադարձա՞վ նրան: 21-րդ դարում հացադուլից մարդ մահացավ: Նա մահացավ, որովհետև հաղթել էր թեկնածուին, ով հաղթեց ՔՊ-ի թեկնածուին: Այդպես են ասում»:

Նույն շարքից