Քաղաքականություն 

Արևմուտքը մեկ օրում Նիկոլին կդարձնի Սադամ Հուսեյն. Հարությունյան

Հայաստանի Հանրապետությունը կարող է որպես անկախ պետություն գոյատևել միայն ժողովրդավարական տեսքով: Աշխարհը երբեք չի հանդուրժելու, որ Հայաստանում լինի դիկտատուրա, մենք ռեսուրսներ չունենք դիկտատուրա մարսելու համար: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Մենուա Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու վրա աչք է փակում, որովհետև հույս ունի, որ Նիկոլին կարողանալու է հակառուսական տրամադրություններ պարտադրել. «Հույս ունեն, որ Նիկոլին կարողանալու են ստիպել Հայաստանի հանել Ռուսաստանի դեմ: Հենց Արևմուտքը հասկանա, որ դա չի կարողանում անել, Նիկոլին մի օրվա մեջ մեղադրելու է, դարձնելու է Սադամ Հուսեյն, Մուբարաք, ու դուք տեսեք, թե ինչ է անելու այդ ժամանակ Արևմուտքը Հայաստանում: Նիկոլը հույսեր է տալիս, որ դա կանի, սակայն, քանի որ հասկանում է, որ Հայաստանի բնակչության մեծ մասը պռոռուսական հայացքներ ունի և իր դեմ է դուրս գալու, տակից Սորոսին ասում է՝ դու կրթի հասարակությանը, դարձրու հակառուսական, որ ճիշտ պահին, երբ ինքը Հայաստանը հանի Ռուսաստանի դեմ, ժողովուրդն իր դեմ դուրս չգա»:

Քաղաքական մեկնաբանը վստահեցրել է, որ Նիկոլը Հայաստանը դարձնում է  գործիք Արևմուտք-Ռուսաստան պայքարի մեջ. «Հայաստանն այդ պայքարի մեջ քանդվելու ու կործանվելու է: Մենք ունենք 4 հարևան, որոնցից երկուսը փակ են, երկուսը՝ հրդեհի առաջ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից