Այսօր՝ հունիսի 26-ին, Երևանի ավագանու նիստի ավարտին Լույս խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ ասելու բան ունի. «Լավ բան եմ ասում: Քանի որ երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ծնունդն էր, այսօր էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ծննդյան օրն է, եկեք շնորհավորենք նրանց»:
Նիստերի դահլիճում ծափեր հնչեցին:
«Տիկին Խաչատրյան, բա որ էսքանն անում էիք, փոքրի տործիկ ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ»,-ժպտալով հարցրեց Մարությանը:
«Պարոն քաղաքապետ, ճիշտն ասած, մի քանի րոպե առաջ Դավթաշենի թաղապետն է խաբարբզիկություն արել»,-ասաց Խաչատրյանը:
Մարությանը շնորհավորեց հոբելյարներին և հաջողություն մաղթեց: