Հայաստան Քաղաքականություն 

Հերը կարգին մարդ էր, չեկիստ էր, եսիմ ինքն էտ ով ա. Գուրգեն Եղիազարյանը՝ Իմքայլական պատգամավորի մասին

Հարյուր անգամ ասացինք, այ անշնորհք լակոտներ: Երբ դուք մի բան եք հրապարակում մամուլում ՝ կապված Ռուսաստանի հետ, թե սա արեցիք, նա արեցիք, թե Պուտինը խելքի կգա, դեռ չի իմանում, թե ով է Նիկոլը... Յա, իսկապե՞ս: Ասացինք, որ ձեր բարձրագուչ տխմարությունները դառնում են տեղեկանքներ, նստում են մարդկանց սեղանների վրա: Վաղն անհասկանալի կլինի, թե ինչու այս կամ այն չինովնիկն իրեն այդպես պահեց: Հիմա էլ ձեր վերջին տխմարությունը: Հայաստանի պատգամավորը դեմ է քվեարկել Ռուսաստանի ԵԽԽՎ վերադարձին: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

«Պարզվում է, որ բալեն սխալվել է: Սխալն ուղղել է, որովհետև հասկացել է, թե ինչ հիմարություն է արել: Էն Իգիթյանն էլ է սխալվե՞լ: Մենք չենք իմանո՞ւմ, թե ով է Իգիթյանը: Հերը կարգին մարդ էր, չեկիստ էր: Եսիմ ինքը էտ ով ա, հակառուս, հակա, հակա, հակա մինչև վերջ: Բա ո՞նց անենք: Այս խայտառակությունները մի օր որակ կտան: Առանց այդ էլ Սորոսը եկել է իշխանությայն»,-ասաց Եղիազարյանը:

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից