Ռուաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հավանության է արժանացրել գաղափարը, որը վերաբերում է ոչ սթափ վիճակում վթարի ենթարկված ավտոմեքենայի վարորդի ավտոմեքենան առգրավվելուն: Ավելի վաղ այդ մասին խոսել էր ՌԴ Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:
Մեդվեդևը կողմ է արտահայտվել նաև նրան, որ ադմինիստրատիվ պատասխանատվություն սահմանվի այն վարորդների համար, ովքեր առանց վճարելու ավտոմեքենան վարում են վճարովի փողոցներով: Նրա կարծիքով, այդ պահն արդեն հասունացել է: