Իրանի դեմ պատերազմը, եթե այն լինի, շատ արագ է վերջանալու: Այս մասին Fox Business Network-ին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում էReuters-ը:
ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը հույս ունի, որ ռազմական բախում չի լինի. «Սակայն մեր դիրքորոշումն ուժեղ է, եթե ինչ-որ բան լինի, եթե ինչ-որ բան պատահի, երկար չի տևելու»,-ասել է նա:
Թրամփը նշել է, թե չի կարծում, որ Իրանի ղեկավարությունը խելացի է, իսկ երկիրը գլորվում է ներքև, ինչի պատճառն ամերիկյան պատժամիջոցներն են, ինչպես նաև բնակչության դժգոհությունները և տնտեսական խնդիրները: