Քաղաքական 

39 մլն դրամ` տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար

Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման նախագծային աշխատանքների և հեղինակային հսկողության համար 2014թ. պահանջվում է մոտ 39 մլն դրամ, սակայն պետբյուջեով հատկացված է 18 միլիոնը: Մնացած գումարի հատկացման նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում: Այս մասին հայտնում են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 2014թ. սկսած և հետագա տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման աշխատանքներ, ուստի դրանց նախագծմանը տրամադրվել է մոտ 28 մլն դրամ: Հիմնանորոգման և տեխնիկական հսկողության մեծածավալ աշխատանք է կատարվելու Երևան-Գորիս-Իրանի սահման Գորիս քաղաքով անցնող 4.5 կիլոմետր ճանապարհին, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհների մի շարք այլ հատվածներում:

Որոշման ընդունումը 2013թ. ՀՀ պետբյուջեի ծախսի և եկամտի ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

Նույն շարքից