Փարիզի դատախազությունը բացառել է Աստվածամոր տաճարի միտումնավոր հրդեհումը և ներկայացրել է քննության հիմնական վարկածները: Le Figaro-ն փոխանցում է, որ վարկածներից մեկ համաձայն, հնարավոր է հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով, կամ հոսանքի հետ եղած խնդիրների:
Հիմա հրդեհը քննվում է որպես տեխնիկական անվտանգության նորմերի խախտման արդյունքում տեղի ունեցած միջադեպ: Նման հոդվածով քրեական գործ է հարուցվել ու մեղադրանք առաջադրվել դեռ չհաստատված անձանց:
Քննիչներին դեռ չի հաջողվել պարզել հրդեհի պատճառը: Նրանք շարունակում են աշխատել ու նշանակել անհրաժեշտ փորձաքննություններ: