Սույն թվականի հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ:
Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ:
Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին:
Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան:
Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում:
Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում:
Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է:
Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ:
Արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո: