Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը հրապարակել է այսօր մահացած զինծառայող Հայկ Ալավերդյանի լուսանկարը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր.
Հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանը (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Կոտայքի ՄԶԿ) իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: