Քաղաքական 

Սև ծով է ուղևորվում ամերիկյան ռազմանավը

ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ն Սև  ծով է ուղարկում USS Donald Cook ռազմանավը՝ համալրված Aegis ՀՀՊ համակարգով:

 

Ռազմանավը Սեւ ծով կժամանի հաջորդ շաբաթ: Տարածաշրջանում դրա ներկայությունը պայմանավորված է Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զորակցություն հայտնելու անհրաժեշտությամբ, հայտնում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:

 

Սեւ ծովում ռազմանավի գտնվելու ժամկետների մասին  չի հաղորդվում, սպասվում է, որ այն կմասնակցի Սեւ ծովում ՆԱՏՕ-ի երկրների ՌԾՈՒ-ի նավերով անցկացվող համատեղ զորավարժություններին:

Նույն շարքից