գլխավոր Հասարակություն 

Մոսկվայից Երևան օդանավով թռչելը կթանկանա

Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հայտարարել է հուլիսի 1-ից Մոսկվայից Երևան, Բաքու, Մինսկ և ԱՊՀ այլ քաղաքներ թռիչքների ժամանակ վառելիքային հավելավճարի բարձրացման մասին:

Թանկացումից հետո էկոնոմ դասով թռչող ուղևորների համար վառելիքային հավելավճարը 15-ից կդառնա 20 եվրո: Բիզնես դասով Երևան թռչողների համար վառելիքային հավելավճարը կկազմի 40 եվրո:

Վառելիքային հավելավճարի բարձրացում կլինի նաև ներքին շուկայում:

Թանկացումները պայմանավորված են վառելիքի թանկացմամբ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից