Քաղաքական 

Ռուսաստանն ԱՄՆ-ին և Թուրքիային հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիայի մասին

Սեւ ծովում ԱՄՆ-ի ռազմածովային նավերի տեղակայման ժամկետները հաճախ գերազանցում են միջազգային կոնվենցիայով սահմանված նորմերը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

 

 «Կա Մոնտրեի կոնվենցիա, որը արտասահմանյան՝ ոչ սեւծովյան երկրների ռազմածովային նավերի տեղակայման հստակ պահանջներ է սահմանում՝ ինչպես  տոննաժի, այնպես էլ ժամկետային առումով: Եվ մենք նկատել ենք, որ ԱՄՆ-ի ռազմածովային նավերը մի քանի անգամ  երկարացրել են իրենց տեղակայման ժամկետը, ընդ որում՝ երկարացումը ոչ միշտ է  Մոնտրեի կոնվենցիայի կանոններով կատարվել: Մենք այդ հանգամանքի վրա ենք հրավիրել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Թուրքիայի ուշադրությունը՝ որպես նեղուցների տիրակալ երկիր», - Լավրովի խոսքերն է փոխանցում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից