Հասարակություն Տեսանյութեր 

Ռուսաստանում օդանավ է վթարի ենթարկվել. Զոհեր ու վիրավորներ կան / տեսանյութ/

analitik.am

Բուրյաթիայում օդանավի վթարային վայրէջքի արդյունքում տուժածների թիվը հասել է 21-ի: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ հոսպիտալացված 21 քաղաքացիներից 2-ն անչափահաս են՝ 17 տարեկան տղա և 13 տարեկան աղջիկ:

Ավելի վաղ հայտնվել էր, որ օդանավի անձնակազմը վթարային վայրէջքի մասին որոշում կայացրել է, երբ օդանավի շարժիչներից մեկը խափանվել է:

Վայրէջքի ժամանակ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց, բախվել շինության և այրվել:

Ավիավթարի արդյունքում օդանավի երկու օդաչուները մահացել են:

Հարուցվել է քրեական գործ:

Նույն շարքից