ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ճապոնիայում G-20-ի գագաթնաժողովում հունիսի 28-ին: Այս մասին հայտնում են Սպիտակ տնից:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահները հանդիպելու են տեղի ժամանակով ժամը 14:00-ին (Երևանի ժամանակով՝ 09:00-ին), Օսակայում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ լավ խոսակցություն է ունենալու Պուտինի հետ՝ հավելելով, որ նախատեսում է հանդիպել նաև Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: