Հակամայդանի մասնակից «տիտուշկաների» գործողությունները համակարգել է ուկրաինական «Կոնտակտ» մեդիա-հոլդինգի ղեկավար Վիկտոր Զուբրիցկին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Նա, ըստ էությանմ ապահովել ու համակարգել է «տիտուշկաների» գործողությունները, որոնք սատարել են ՆԳ մարմիններին՝ ցուցարարների դեմ ռեպրեսիվ գործողություններ իրականացնելու»,-հաղորդել է Ավակովը:
Ըստ նրա՝ Զուբրիցկին համակարգել է բոլոր խմբերի գործողությունները՝ սկսած Հակամայդանից մինչեւ այն խմբերը, որոնք գործել են Միխայլովսկայա հրապարակի շրջանում: