«Արմենիա» ավիաընկերությունը ստացել է թույլտվություն ռուսական կողմից՝ իրականացնելու Երևան-Մոսկվա-Երևան ուղիղ կանոնավոր չվերթեր: Այժմ ընթանում են նոր ՝ Boeing 737-700 օդանավի Հայաստանում գրանցելու գործընթացը, որը ըստ պլանավորվածի Երևանում պետք է լինի Հուլիսի 8-ին, և վաճառքի կազմակերպումը:
Օրական իրականացվելու է 2 չվերթ, որոնք համադրելու ենք նաև մեր գործընկեր «Վրացական ավիաուղիների» Երևան-Թբիլիսի-Երևան չվերթների հետ: Ըստ հաստատված չվացուցակի դեպի Թբիլիսի և հակառակ ուղղությամբ մեկնող տրանզիտ ուղևորների սպասելաժամանակը Երևանում կազմելու է ընդամենը 50 րոպե:
«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյան