Հասարակություն 

8 տարվա դադարից հետո վերագործարկվել է Թեհրան-Վան գնացքը. Տոմսերի արժեքը սկսվում է մոտ 30 դոլարից

Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան:

2015թ. թուրք-քրդական բախումների հետևանքով դադարեցվել էին նաև Վան-Թավրիզ ուղևորափոխադրումները: Այդպիսով դադարել էր նաև երկաթուղու միջոցով երկու երկների հաղորդակցությունը:

Նշվում է, որ Թեհրան-Վան գնացքն այսուհետև շաբաթական երկու անգամ ուղևորափոխադրում կիրականացնի: Այդ ուղևորափոխադրումներով նպատակ կա ուժեղացնել Իրան-Թուրքիա տնտեսական հարաբարությունները:

Գնացքի տոմսերի արժեքը սկսվում է 165 թուրքական լիրայից (մոտ 30 դոլար):

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից