Չիկագոյում բարի աշխատակցուհի թքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի դեմքին: Այս մասին հայտնում է Breibart-ը:
Կրտսեր Թրամի խոսքերով, վերոնշյալ կնոջ արարքը զզվելի է և վերջինս ակնհայտ խնդիրներ ունի էմոցիաների հետ:
Էրիկը տեղի ունեցածի մեջ մեղադրել է դեմոկրատներին, որոնց կողմնակիցները, նրա խոսքերով, վարքի ցածր մակարդակ ունեն:
Միջադեպից հետո կնոջը ձերբակալել են, իսկ Alinea Group-ի սեփականատերը վերջինիս ժամանակավոր հեռացրել է աշխատանքից: