Քաղաքականություն 

Տիգրան Սարգսյանի ցանկությունը ոչ մի կապ չունի այս հրաժարականի հետ. ՀԱԿ պատգամավոր

analitik.am

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի առթիվ կարելի է շնորհավորել ողջ հայ ժողովրդին, բայց դա բավարար պայման չէ երկրում իրավիճակի փոփոխության համար: 

 

Նա նշեց, որ մինչեւ Սահմանադրական դատարանի վճիռը մտածում էին, թե կարող է նման բան լինել, բայց դատարանի վճռից հետո, երբ իշխանության տարբեր օղակներ սկսեցին ներկայացնել վճռի սեփական մոտեցումը, արդեն իրենց համար այդ սցենարը բացառվում էր: «Մտածում էինք, որ եթե ներկայացնում են, որ պարտադիր բաղադրիչը, այնուամենայնիվ, ըստ ՍԴ-ի, պահպանվում է` տարբեր կետերի վրա հղում անելով եւ տարբեր մեկնաբանություններով արդարացնելով, մեզ թվաց, թե ամեն գնով ուզում են պահեն Տիգրան Սարգսյանին, բայց կարծես թե այստեղ այլ սցենար է աշխատում: Թե որ սցենարը, չեմ կարող ասել: Կարծում եմ, որ դա մի մարդու վճիռ է եղել, դա միանշանակ Տիգրան Սարգսյանի վճիռը չի եղել, ավելին` Տիգրան Սարգսյանի ցանկությունը ոչ մի կապ չունի այս հրաժարականի հետ»,- նշեց պատգամավորը:

 

Ինչ վերաբերում է ապրիլի 28-ին, ԱԺ նիստին կառավարությանն անվստահություն հայտնելու չորս ոչ կոալիցիոն ուժերի նախաձեռնությանը, Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ Կառավարությունը ավտոմատ հրաժարական է տալու, էլ ի՞նչ անվստահություն:

 

Թե ով վարչապետի իրենց թեկնածուն, նա նշեց, որ նման հարց չեն քննարկել, չի կարող անուն հնչեցնել:

 

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, թե Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումէ ներկայացրել: Շարմազանովի խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել: Էդուարդ Շարմազանովի խոսքով, վարչապետի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից