Հասարակություն 

Նորից հետաձգվում են Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները

Պոլսո հայոց պատրարքարանի դիվանը հունիսի 26-ին հաղորդագրություն է տարածել առ այն, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։

Հայտարարության մեջ որպես պատճառ մատնանշվում է Ստամբուլի նահանգապետարանից ստացած պաշտոնական գրությունը՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։

Հետաձգման պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հետաձգումը պայմանավորված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահագապետարանի աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ։

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից