Հասարակություն 

Բողոքի ակցիա՝ կառավարության մոտ. «Ոստիկանները երեխեքին ջարդելով շենքից դուրս են հանել»

Եղվարդի հանրակացարանից դուրս հանված բանկիչներն այս պահին կառավարության շենքի դիմաց են, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։ Այս մասին հայտնում է panorama.am-ը:

«Փաշինյանին ձայն ենք տվել տնով-տեղով, թող գա, հանդիպենք, անձամբ մեր հարցը լուծի»,-ասել է ակցիայի մասնակիցներից Ա. Խաթունյանը։

Երևան հասած եղվարդցիները նյարդայնացած են։ Պատմում են, որ հունիսի 25-ի առավոտյան ոստիկանները մտել են հանրակացարան, ուժով դուրս հանել ներսում գտնվող բնակիչներին, ասում են նաև բռնություն են կիրառել իրենց նկատմամբ։

«Գնացել ենք աշխատանքի, եկել մտել են, երեխաներին քաշքշել»,-ասել են նրանք։

Երեխաներից մեկը՝ Ալիսա Ազիզբեկյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, պարապմունքի գնալու ճանապարհի կեսից տուն է վերադարձել, տեսել է մի խումբ ոստիկաններ։ Իրեն էլ քաշքշել են, թույլ չեն տվել իրենց բնակարան մտնել։

«Ծեծում էին ժողովրդին, բերեցին երկաթներ դրեցին, մուտքը փակեցին։ Կոտրել են դռները, գումար են տարել, նաև անձնագիր, խառնել են իրերը»,-պատմել է նա տեսածը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից