Հասարակություն Տեսանյութեր 

Արքայազն Ուիլյամն ասել է, թե ինչպես կընդունի, եթե իր երեխաներից որևէ մեկը համասեռամոլ լինի /տեսանյութ/

analitik.am

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը հայտարարել է, որ ինքը չի տխրի, եթե իր երեխաներից որևէ մեկը համասեռամոլ դառնա: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Ուիլյամը հայտարարությունն արել է Ալբերտ Քեննեդի հիմնադրամ կատարած այցի ժամանակ: Այդ հիմնադրամն օգնում է անտուն ԼԳԲՏ երիտասարդներին:

Արքայազն Ուիլյամը նշել է, որ իր երեխաների մասով նման հեռանկարն իրեն անհանգստացնում է, սակայն ոչ այն պատճառով, որ ինքը հնարավոր է համասեռամոլ երեխա ունենա, այլ այն ճնշման պատճառով, որը լինելու է:

Ուիլյամը վստահեցրել է, որ աջակցելու է իր երեխաներին՝ ինչ որոշում էլ, որ նրանք կայացնեն՝ ամեն դեպքում հավելելով, որ իրեն անհանգստացնում  է արձագանքը, որը լինելու է հանրության կողմից:

Նույն շարքից