«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Ռիքսենի կինը՝ Վերոնիկա Ռիքսենը, պատմել է «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ հանդիպման մասին:
Ապրելու համար պայքարող ծանր հիվանդությամբ տառապող ֆուտբոլիստի կինը պնդել է, որ պորտուգալացու հետ հանդիպել է 2016 թվականի հոկտեմբերին: Վերջինս խոսացել է օգնել իր ամուսնուն, սակայն մինչև հիմա որևէ բան չի արել:
Ռիքսենը առողջական խնդիրներ ունի 2013 թվականից: Նա կորցրել է խոսելու ու շարժվելու ունակությունը: