Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Սեփական ձեռքերով եմ մաքրել տարածքը. Նիկոլ Փաշինյանը դիմեց նորընտիր ռեկտորին /տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստին գործադիրը հաստատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Լիլիթ Արզումանյանի ընտրության արդյունքների մասին նախագիծը:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ մայիսի 22-ին կառավարման խորհրդի նիստում Արզումանյանը քվեարկության արդյունքում ստացել է 14 ձայն, դեմ է արտահայտվել 9 անդամ:

Վարչապետ Փաշինյանը, դիմելով Արզումանյանին, ասաց, որ մի քանի ամիս առաջ սեփական ձեռքերով է մաքրել ինստիտուտի հարակից տարածքը՝ հույս հայտնելով, որ մաքրությունը կպահպանվի:

Նույն շարքից