Քաղաքականություն 

Նոր վարչապետի անունը հայտնի կլինի առավելագույնը տասն օրվա ընթացքում

analitik.am

ՀՀ նոր վարչապետի անունը հայտնի կլինի առավելագույնը առաջիկա տասն օրվա ընթացքում: ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում, իսկ Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:

 

«Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին»,- սահմանում է Սահմանադրության 55-րդ հոդվածը:

 

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին հայտնի է դարձել ապրիլի 3-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասել է, որ վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության հետ կապված եւ այլ հարցեր, նախագահ Սերժ Սարգսյանը նրան խնդրել էր մեկ ամիս սպասել: Շարմազանովը նաեւ ասել է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը բավարարվել է:

Նույն շարքից