Գլխավոր Տեսանյութեր Տնտեսություն 

Բաղրամյանը՝ գազի թանկացման վերաբերյալ լուրերի մասին /տեսանյութ/

analitik.am

Ես չունեմ նման տեղեկատվություն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով գազի թանկացման վերաբերյալ լուրերի մասին:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ հունվարից ռուսական կողմը մտադիր է 10 տոկոսով թանկացնել Հայաստանին վաճառվող գազը:

Բաղրամյանն այսօր հայտնեց, որ բանակցությունները դեռևս ընթանում են, նորություններ դեռ չկան:

Ինչ վերաբերում է հարցին, ինչպես է փոխհատուցվում արդեն տեղի ունեցած գազի թանկացումը, ՀԾԿՀ ղեկավարն ասաց՝ ներքին խնայողությունների հաշվին: Նա վստահեցրեց, որ պետությունը պարտք չի կուտակում:

Թե երբ վերջնական պարզություն կլինի գազի գնի հարցում, Բաղրամյանը չկարողացավ հստակ ժամկետներ ասել

Նույն շարքից