Քաղաքականություն 

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

analitik.am

ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ կայքից։ 
 

Նախարարները հավանության են արժանացրել ԱՊՀ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ։

Նախարարների խորհրդում անդրադարձ է եղել ԱՊՀ մասնակից երկրների արտգործնախարարությունների միջև տարբեր ուղղություններով խոհրդակցությունների անցկացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, արտաքին քաղաքական բնագավառում տեղեկատվության փոխանակմանը, միջազգային կառույցներում փոխգործակցությանը։ Հաստատվեց 2014 թ. ԱԳՆ-երի միջև խորհրդակցությունների ծրագիրը։

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում է եղել Պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացվելիք հայտարարության նախագիծը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ։

ԱՊՀ շրջանակներում շահագրգիռ պետությունների միջև պաշտպանության, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ մարմինների համագործակցության կատարելագործման նպատակով արտգործնախարարները համաձայնեցրել են համապատասխան փաստաթղթերի նախագծեր։

Հանդիպմանը հավանություն է տրվել 2016թ. ԱՊՀ-ում կրթության տարի հռչակելու մասին որոշմանը։ 

Նույն շարքից