Հասարակություն Տեսանյութեր 

Պայթյուն՝ Ավստրիայում. Ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան /տեսանյութ/

analitik.am

Ս.թ հունիսի 26-ին Վիեննայի Wieden թաղամասի /Preßgasse/Schäffergasse/ բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը, ավստրիական մամուլի հրապարակումների համաձայն, գազի արտահոսքն էր: Ըստ նախնական տվյալների, կա 1 զոհ և շուրջ 15 վիրավոր, 1 անձ որոնվում է:

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը նույն օրը կապ է հաստատել Ավստրիայի իրավասու մարմինների հետ՝ պարզելու, արդյոք պայթյունի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր կան:

Քիչ առաջ Ավստրիայի ոստիկանությունից կապ հաստատեցին դեսպանության հետ՝ տեղեկացնելով, որ ներկա պահին տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան:

Ավստրիայում Հայաստանի դեսպանություն

Նույն շարքից