Հասարակություն Տեսանյութեր 

Ես Սորոսի հետ չեմ հանդիպել. Ռուստամ Բադասյան

analitik.am

Երբ ասում են Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով հարցին, որ ինքը նախարար նշանակվել է հենց Սորոսի հիմնադրամի հետ ունեցած կապերի շնորհիվ. «Այդ անձին չեմ ճանաչել, չեմ հանդիպել, ծանոթ չեմ»:

Բադասյանն ասաց, որ հիմնադրամից երբեք գումար չի ստացել:

Ինչ վերաբերում է իր՝ բանակից ազատվելուն և թենիս խաղալուն, նախարարն ասաց, որ հիվանդությունն առաջացել է հենց թենիս խաղալու պատճառով. «Իհարկե գիտությունը դեռ վերջնական չի պարզել սկոլիոզ հիվանդության առաջացման պատճառները, սակայն պատճառներից մեկը վոլեյբոլ, սքվոշ, թենիս, բասկեյտբոլ և նմանատիպ սպորտաձևերով զբաղվելն է»:

Բադասյանն ասաց, որ նախարար նշանակվելուց առաջ էլ հաճախ խաղում էր սքվոշ:

Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանի բանակից ազատվելու օրինականության հիմքերին անդրադառնալուց հետո Analitik.am-ի նկատմամբ կիրառվեցին հարկային ռեպրեսիաներ:

Նույն շարքից