Գլխավոր Հասարակություն 

Մենք չենք բանակցելու սպառնալիքի վտանգի լույսի ներքո. Զոհրաբ Մնացականյան

analitik.am

Մենք քննարկել են հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչ վաշինգտոնյան հանդիպումը: Այս մասին լրագրողնրեի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ԱՄՆ-ում Ադրբեջանի ԱԳ Նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին:

Մնացականյանի խոսքերով, առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում այնպիսի պայմաններում, երբ լարվածության որոշ աճ կար. «Բնականաբար, դա չէր կյարող իր ազդեցությունը չունենալ: մենք մեր քննարկումներում բավական մեծ տեղ հատկացրեցինք այդ իրողությանը՝ քննարկելով այն բոլոր քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ լարվածությունը նվազեցնելու համար, որպեսզի խուսափենք զարգացումներից, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը: Մեզ անհրաժեշտ է վերադառնալ իրավիճակին, որը կար մինչև լարումը»:

Մնացականյանը նշեց, որ բանակցությունները ապագա չեն ունենա, եթե շփման գծում լարվածություն լինի, դրա համար շատ կարևոր է մեխանիզմների ներդրումը, որը թույլ կտա խուսափել այդ լարվածությունից. «Սպառնալիքի լեզուն չի աշխատելու: Մենք չենք բանակցելու սպառնալիքի վտանգի լույսի ներքո: Մեր ինքնավստահությունը բավական մեծ է, մենք այդ առումով սպառնալիքն ընդունող չենք: Միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք ուժեղացնել տարրերը, որոնք նպաստում են արդյունավետ բանակցային գործընթացին»:

ՀՀ ԱԳ նախարարը խոսեց բանակցություններին Արցախի մասնակցության կարևորության մասին՝ հայտնելով, որ դա օրակարգային հարց է և քննարկվել է: Մնացականյանը պնդեց, որ Արցախի մասնակցությունը պարտադիր է, քանի որ այն բանակցություններն ավելի արդյունավետ կդարձնի:

 

Նույն շարքից