Հասարակություն 

Խորհրդարանի զուգարաններում կոկայինի հետքեր են հայտնաբերվել

analitik.am

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի զուգարաններում կոկայինի հետքեր են հայտնաբերվել: Համապատասխան հետազոտությունն արել են VICE ամսագրի բրիտանական խմբագրության ներկայացուցիչները:

VICE-ի աշխատակիցները հատուկ անձեռոցիկների միջոցով, որոնք փոխում են իրենց գույնը կոկայինի հետ շփման արդյունքում, պարզել են, որ 9 զուգարաններից 4-ում կոկայինի հետք կա: Զուգարաններից մեկն էլ գտնվում է պատգամավորների գրասենյակների դիմաց:

Ամենաշատ հետքերը հայտնաբերվել են բարի մոտ գտնվող զուգարանում, որտեղ մուտք ունեն միայն բարձրաստիճան չինովնիկները, խորհրդարանական լրագրողները, օրենսդիրները և խորհրդարանական միջոցառումների հյուրերը:

Լրագրողները որոշել են նման թեսթ անցկացնել այն բանից հետո, երբ միանգամից մի քանի չինովնիկներ խոստովանել են, որ արգելված միջոցներ են օգտագործել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Բրիտանիայի հավանական վարչապետ Բորիս Ջոնսոնին և նույն պաշտոնի համար մեկ այլ թեկնածու Մայքլ Հոուվին, ովքեր դա արել են երիտասարդ տարիներին:

Նույն շարքից