Քաղաքական Բարի օր 

Զոհրաբ Մնացականյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու պատճառով ՌԴ դեսպանին ԱԳՆ կանչելու մասին

Այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, խոսելով Ռուսաստանի դեսպանի հետ հայտնի հանդիպման մասին, ասաց, որ Հայաստանն ու Ռուսաստանը եղել ու մնում են դաշնակիցներ, ունեն բավական լայն ու հարուստ օրակարգ. «Մենք բավարարված ենք երկխոսությամբ, որն ունենք ՌԴ-ի հետ՝ մեր դաշնակցային հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում խորացնելու առումով: Մենք կարող ենք ունենալ հարցեր, որոնք մեր երկկողմ օրակարգի մեջ տարբեր ընկալումներ կարող են ունենալ և տարբեր գնահատականներ ստանալ, ինչը բնական է: Այդ հարցերը քննարկելը որևէ խնդիր չի առաջացնում: Մենք այդ առումով որևէ խնդիր չունենք: Այդ տրամադրությամբ ենք մենք աշխատում»:

Ավելի վաղ հայտնվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին կանչել են ՀՀ ԱԳ նախարարություն պարզաբանում տալու:

Նույն շարքից