Գլխավոր Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ըստ Կոտայքի մարզպետի, Կոտայքի բնակիչները ՀՀ քաղաքացի չեն / տեսանյութ/

analitik.am

Կոտայքի բնակիչը պետք է վերափոխվի ՀՀ քաղաքացու: Երբ ՀՀ արժանապատիվ քաղաքացին կկայանա Կոտայքում, տուրք չի տա կլանային կարծատիպերին, մեկ ուժի կենտրոնից սնվելուն, որոշակի նեղ անձնային շահերով պայմանավորված ընտրությունների գնալուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է իր և Սասուն Միքայելյանի հարաբերություններին, մարզպետն ասել է, որ սրվածություն չկա:

Քաղաքական տարձայնությունների մասով Պետրոսյանը չի հերքել, որ նման բան կարող է լինել, ինչը շատ առողջ դրսևորում է:

Մարզպետը նաև նշել է, որ ինքը Կոտայքում գործում է ի շահ բացառապես ի ՀՀ քաղաքացու և Հայաստանի՝ հավելելով, թե մարզում ցավոք դեռ կա կլաններին սպասարկող տեղային կառավարում:

Պետրոսյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Աբովյանի ընտրություններում Սասուն Միքայելյանը չի օգնել իրենց թեկնածուին:

Նույն շարքից