Հասարակություն Տեսանյութեր 

Պայթյուն՝ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին /տեսանյութ/

analitik.am

Հունիսի 27-ին, ժամը 13:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Ազատաշեն ավտոճանապարհին գտնվող գազաբալոնի տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինությունում տեղի է ունեցել մոտ 250 լ. տարրայից պայթյուն, ինչի հետևանքով Հ.Ա. և Ա.Կ.-ն տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից