Քաղաքականություն 

Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել հայկական պատվիրակությանը ԱՊՀ գլխավոր շտաբերի պետերի նիստում

analitik.am

ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի պատվիրակությունն այդպես էլ ադրբեջանական կողմից պաշտոնական գրավոր կամ բանավոր հաստատում չի ստացել հայկական պատվիրակությանն ընդունելու պատրաստակամության վերաբերյալ։ Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնեց  պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝պատասխանելով հարցին՝ նախատեսվում է արդյոք ՀՀ ՊՆ-ի   պատվիրակության մասնակցությունը Բաքվում ապրիլի 8-ին կայանալիք ԱՊՀ-ի գլխավոր շտաբերի ղեկավարների նիստին։


«Իսկ դրա տակ մենք առաջին հերթին հասկանում ենք Ադրբեջանի եւ տարանցիկ պետությունների պետական սահմանների անխոչընդոտ  հատման բոլոր հարցերի դե ֆակտո կարգավորումը, ինչպես նաեւ սահմանային եւ մաքսային վերահսկողության ընթացակարգրի իրականացումը», - նշել է ԱրծրունՀովհաննիսյանը։


Այսպիսով,  հայկական պատվիրակությունը չի մասնակցի նիստին։


Հիշեցնենք, 2004թ. Արդբեջանի Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչները փորձել էին հարձակվել Բաքվում ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort – 2004» կոնֆերանսի մասնակից հայկական պատվիրակության անդամների՝ գնդապետ Մուրադ Իսախանյանի եւ ավագ լեյտենանտ Արամ Հովհաննիսյանի վրա: ՂԱԿ-ի ակտիվիստները Ակիֆ Նաղիի գլխավորությամբ փորձել էին խափանել կոնֆերանսի աշխատանքը՝ հակահայկական կոչեր բղավելով եւ հայկական պատվիրակության հյուրանոց ներխուժելով:

Նույն շարքից