Քաղաքականություն 

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

analitik.am

Ղրղզստանի դատարանը երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին և նրա հարազատներին երկար ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ օտարերկրյա գործարար Շոն Դեյլիի սպանության համար. տեղեկացնում է gazeta.ru-ն։

Դատավճիռը կայացվել է «Իկսուս» ընկերության ղեկավար Շոն Դեյլիի սպանությունը կազմակերպելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Այդ ընկերությունը մտադրվել էր զբաղվել Ջերույ և Թալաասի ոսկու հանքավայրերի շահագործմամբ։

«Բակիևը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի առգրավմամբ։ Նա պատիժը կրելու է խստացված ռեժիմով բանտում»,-հայտարարել է աղբյուրը։

Նախկին նախագահի եղբայրը և պետական անվտանգության ծառայության նախկին պետ Ժանիբեկ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Դատապարվել են նաև նախկին նախագահի որդիները. Մարատ Բակիևը դատապարտվել է 20 տարվա, իսկ Մաքսիմ Բակիևը՝ ցմահ ազատազրկման։

Նույն շարքից