Այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի ժամանակ գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 187 961,9 հազ. դրամ հատկացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ Տավուշի մարզի Բերդավան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի, Ազատամուտ, Չինարի, Մովսես, Չորաթան, Սարիգյուղ, Ոսկեվան համայնքներում տեղակայված նախարարության քաղաքացիական պաշտպանության հրշեջ փրկարարական հենակետերի գազաֆիկացման, ինչպես նաև Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում 0.4 կվտ մալուխային ցանցի և էլեկտրական լուսավորության աշխատանքների կատարման, տարածքի բարեկարգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև 10 դարպասով տեխնիկայի շվաքարանի կառուցման համար:
Կառավարությունը 187 961,9 հազ. դրամ կհատկացնի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը