Սյունիքի մարզն այն քիչ մարզերից է, որտեղ խոշորացումը կայացել է , և մենք աշխատում ենք 8 խոշորացված համայնքի ղեկավարի հետ: Ամեն ինչ նորմալ է և կառավարելի: Իսկ եթե թերացողներ լինում են, ժամանակ են ունենում ուղղվելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ կարողանում է արդյո՞ք աշխատել համայնքապետերի հետ:
Խոսակցություններին, թե ինքն իրեն շարունակում է պահել համակարգի աշխատողի նման հատկապես համայնքապետերի հետ հարաբերություններում, Պողոսյանն ասել է, որ այդ հարցին կպատասխանի, երբ ասվի, թե ով է նման բան հայտարարել:
Ավելի վաղ Ոստիկանությունը հայտնել էր, որ Սյունիքի մարզում հատուկ օպերացիա է իրականացվել, ինչ արդյունքում բերման են ենթարկվել քրեական հեղինակություններ և այլն:
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք բերման ենթարկվածների մեջ կան սևազգեստ մարդիկ, մարզպետ Պողոսյանն ասել է, որ նմանատիպ հարցերը պետք է ուղղել իրավապահներին. «Իրավապահ համակարագն ամենօրյա նորմալ աշխատանք է կատարում: Չեմ կարծում, թե միայն սևազգեստներ են եղել, այլ հանդերձանք կրողներ էլ եղած կլինեն, ինչպես նաև եղած կլինեն այլ մտածելակերպ ունեցողներ»: