Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Հայ կզգային կոնգրեսի վարչության նիստ: Այս մասին տեղեկացնում են ՀԱԿ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նիստում քննարկվել է վարչապետի հրաժարականից հետո Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակը: Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը ներկայացրել են ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ բանակցությունների ընթացքը: Վարչությունը քննարկել է հնարավոր զարգացումները:
Քննարկվել է նաև Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական միության առաջիկա համագումարի նախապատրաստման ընթացքը: