92 տարեկան հասակում մահացել է Թունիսի նախագահ Բեջի Քայիդ Էս-Սեբսին: Այս մասին հայտնում է Daily Sabah-ը:
Ինչպես գրում է Ինտերֆաքս գործակալությունը, ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նախագահը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Էս-Սեբսին Թունիսի նախագահն էր 2014 թվականից: Վերջերս նա հայտնել էր, որ չի մասնակցելու նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, քանի որ երկիրը պետք է ղեկավարեն ավելի երիտասարդ գործիչները: