Քաղաքական Միջազգային 

Վերադարձրեք մեր երեխաներին. Զելենսկին ռուսերենով դիմել է Պուտինին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով ազատ արձակել ուկրաինացի նավաստիներին:

«Մենք բոլորս երեխաներ ունենք: Վերադարձրեք մեր երեխաներին»,-ասել է Զելենսկին ռուսերենով:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ պատրաստ է ամեն ինչի հանուն ուկրաինացի նավաստիներին վերադարձնելու:

Այս պահին Ռուսաստանում կալանքի տակ գտնվում է 24 ուկրաինացի զինվորական՝ 22 նավաստի և Ուկրաինայի անվտանգության ծառայությունների երկու աշխատակից: Նրանք կալանավորվել են Կերչում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ, ռուսական կողմի պնդմամբ, ուկրաինական նավերն անօրինական կերպով հատեցին ռուս-ուկրաինական սահմանը:

 

Նույն շարքից