Քաղաքական 

ԱԱԾ պատվիրակությունը Գորիկ Հակոբյանի գլխավորությամբ կմեկնի Սոչի

ՌԴ Սոչի քաղաքում ս.թ ապրիլի 9-11-ը կկայանա արտասահմանյան երկրների հատուկ ծառայությունների, անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների խորհրդի XIII-րդ նիստը: 

Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շուրջ հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների համագործակցության հարցեր, միջազգային խոշոր միջոցառումների անվտանգության ապահովման գործում փոխհամագործակցության ուղիների բարելավման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում առկա վտանգների և դրանց չեզոքացման հարցում հատուկ ծառայությունների խնդիրները:

ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից։ 

Նույն շարքից